Շալե Գյումրի

Chalet Gyumri

Պատմություն

Շալե Գյումրին պատմամշակութային հարուստ ավանդույթներով առանձնահատուկ շինարարական մոտեցմամբ է կառուցված: Տեղը ևս պատահական չի ընտրված․ քաղաքի հին և նոր, երկրաշարժից հետո կառուցված թաղամասերի մեջտեղում, երբեմնի աղբավայրում՝ կարծես միավորելով հինն ու նորը: Մի քանի տարի շարունակ հսկա աղբակույտերը մաքրելուց հետո, այն կանաչապատվել և վերածվել է մի իսկական օազիսի: 1988-ի երկրաշարժի հետևանքով ավերակներից հավաքած, ավելի քան 150- ամյա պատմություն ունեցող սրբատաշ քարերից, փայտից և հին դարբինների ձեռքով կռած մետաղյա ամրակներով կառուցված համալիրը կարճ ժամանակահատվածում դարձել է Գյումրիիի կարևորագույն այցեքարտերից մեկը: Շալեն ամբողջությամբ կահավորված է Գյումրիի (Ալեքսանդրապոլի) հին վարպետ արհեստավորների ձեռքով պատրաստած գույքով: Համալիրում է գտնվում հին լուսանկարների ամենամեծ հավաքածուներից մեկը, որոնցից տասնյակ հազվագյուտ լուսանկարներ տեղ են զբաղեցնում համալիրի սրահի և գրադարանի պատերին: Համալիրի փայտաշեն, հարմարավետ և յուրահատուկ կահավորված հյուրասենյակներում սիրով են հյուրընկալվում տարբեր երկրներից ժամանած հյուրերը, ճաշկերույթի և հանդիսությունների սրահում տասնյակ երաժիշտ կատարողներ նկարահանել են իրենց հոլովակները: Ունի նաև խաղահրապարակ, տեղի արհեստավորների կողմից պատրաստած իրերի վաճառասրահ: Շալե Գյումրիի հարևանությամբ է գտնվում նույնանուն ագարակը, ուր հարմարավետ պայմաններում իրար կողք կողքի ապրում են վանա կատուների ընտանիքները, հայկական գամփռ հովաշները, կովերը, ոչխարներն ու հավերը: Ինչպես նաև Դուք կարող եք մասնակցել Շալեի կողմից առաջարկվող գաստրոնոմիական վարպետաց դասերին։

Շինարարության գործընթացը