GET IT NOW
Ալեքսանդրապոլը և նրա մարդիկ ֆոտո-թվային պատմություն
Լալայանց լուսանկարչատուն 1890-1910 թթ․․
Հատուկ շնորհակալություն «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում ամսագրի ստեղծմանը աջակցելու համար:
Ներկայացվող բոլոր լուսանկարները՝ Վահան Թումասյանի անձնական հավաքածուից
Կազմող՝ Շիրակ Կենտրոնի Շալե Գյումրի համալիր Հեղինակ, Նկարների թվայնացում, Տեքստի հեղինակ՝ Անի Թումասյան Դիզայն՝ Քրիստինե Մինասյան Կազմող՝ Նարեկ Թամազյան
© 2021 Վահան Թումասյան
Էլեկտրոնային գիրք
Գյումրի 2021
Ներկայացվող հին լուսանկարների ժողովածուի մեջ ընդգրկված են Ալեքսանդրապոլում 1890-1910 թվականներին գործնեություն ծավալած Լալայանցի լուսանկարչատան կողմից արված՝խմբանկար, ընտանիքների նկարներ, դիմանկար և զուգանկարներ, այն լավագույնս է արտացոլում այդ տարիներին տարածաշրջանի կարևոր համայնքներից մեկի ՝ Ալեքսանդրապոլի մարդկանց, նրանց մշակույթն ու կենցաղը։ Վահան Թումասյանի անձնական հավաքածուից ներկայացվող բացառիկ լուսանկարները հրապարակվում են առաջին անգամ ։Ավաղ, շատ լուսանկարների մեծ մասը ուսումնասիրման փուլում են և ճշգրիտ տեղեկատվություն դեռևս բավարար քանակությամբ առկա չէ։ Լուսանկարների հետ միաժամանակ ներկայացնում ենք մեր կողմից ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված, որոշակի տեղեկատվություն և սիրով կընդունենք յուրաքանչյուր դիտողություն և լրացուցիչ տեղեկություն լուսանկարներում պատկերված մարդկանց մասին։Հուսով ենք, որ այս ժողովածուն կազմելով և հրապարակելով մենք փոքրիկ ներդրում ենք բերում Ալեքսանդրապոլի հարուստ սակայն ոչ ամբողջովին հետազոտված և լուսաբանված պատմությունում։
Այս ժողովածուն օգտակար կլինի ինչպես մեր քաղաքի պատմությամբ հետաքրքրված հյուրերի, այնպես էլ ուսանողների, մասնագետ պատմաբաների և ընդհանրապես ընթերցող լայն հասարակության համար։