Մեր մասին

«Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն, որը լծվել է Գյումրին երկրաշարժից մնացած վերքերից՝ տնակային ավաններից մաքրելու ծանր գործին, և նրա տնօրեն Վահան Թումասյանը կենտրոնի շենքը կառուցել են որպես հյուրատուն, հանդիսությունների սրահ, քաղաքային հավաքատեղի և այնտեղ հավաքել են Գյումրվա պատմությունն ամփոփող իրեր, որոնք հենց իրենք էլ փնտրել, փրկել են քանդվող շենքերից ու քայքայվող տնակներից և խնամքով վերականգնել։

ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Շալե Գյումրին՝ 2013թ․-ից, իր անմիջական ճարտարապետությամբ, դիզայնով, սրահում տեղ գտավ ավելի քան 30 տարուց ավել իր անձնական իրերի և լուսանկարների հավաքածուն։ Իհարկե այս աշխատանքներին ընդգրկված են եղել մի շարք մասնագետներ, ընտանքի անդամներ ու ընկերներ։