Թանգարան

Մեր թանգարանը բաց է բոլոր հյուրերի առջև, այստեղ կարող եք տեսնել բացառիկ լուսանկարներ, իրեր, գործիքներ հին գյումրեցիներից։

Մեր բացառիկ լուսանկարներից մեկը՝
1. Կամուրջի կառուցում

bridge image
Առափիի կամուրջը ճանաչվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձան ՝ այս լուսանկարի լուսաբանման շնորհիվ 

Արփաչայ գետի վրա, Օջախուլի, այժմյան Առափի գյուղի մոտ

Մոտ 1 դարյա վաղեմության այս լուսանկարում կամուրջը տարիներ անց վերանորոգած վարպետներն են: Մասնագետները ենթադրում են, որ վերանորոգումը 20-րդ դարասկզբին է եղել:

Կամրջի տակ կանգնելն իր բացատրությունն ուներ: Ըստ սովորույթի՝ կամուրջի կառուցումը ավարտելուց հետո վարպետի ողջ ընտանիքը պետք է կանգներ կամուրջի տակ, իսկ վարպետը պետք է ֆայտոնով անցներ կամուրջի վրայով։ Այնպես որ, եթե կամուրջը լավ չկառուցեին կզոհվեր վարպետն ու իր ողջ ընտանիքը։

1877-ի ապրիլի 15-ին մինչև 200 մարդ ներգրավված է եղել կամրջի շինարարության մեջ, արհեստավորներ ու զինվորներ։ Սև Բերդից ոչ հեռու գտնվող այս կամուրջը ևս սահմանային պաշտպանական նշանակություն է ունեցել: Մասնագետները ուշադրություն են դարձրել կամրջի ինժեներական լուծումներին: Մետաղական ամրաններն Ալեքպոլի վարպետներն ու զինվորները ձեռքի ուժով են տեղադրել:Ամբողջ շինարարության ընթացքում վարպետներն աշխատել են ականազերծողների հսկողությամբ: Սահմանային գոտում ենթադրում են, որ ականապատ տարածք է եղել:

https://www.shantnews.am/news/view/740188.html

Մեր արխիվը լուսանկարներով համալրելու համար