Մեր գրքերը

Ալեքսանդրապոլը և նրա մարդիկ ֆոտո-թվային պատմություն

Ներկայացվող հին լուսանկարների ժողովածուի մեջ ընդգրկված են Ալեքսանդրապոլում 1890-1910 թվականներին գործնեություն ծավալած Լալայանցի լուսանկարչատան կողմից արված՝ խմբանկար, ընտանիքների նկարներ, դիմանկար և զուգանկարներ, այն լավագույնս է արտացոլում այդ տարիներին տարածաշրջանի կարևոր համայնքներից մեկի՝ Ալեքսանդրապոլի մարդկանց, նրանց մշակույթն ու կենցաղը։ Վահան Թումասյանի անձնական հավաքածուից ներկայացվող բացառիկ լուսանկարները հրապարակվում են առաջին անգամ։ Ավաղ, շատ լուսանկարների մեծ մասը ուսումնասիրման փուլում են և ճշգրիտ տեղեկատվություն դեռևս բավարար քանակությամբ առկա չէ։ Լուսանկարների հետ միաժամանակ ներկայացնում ենք մեր կողմից ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված, որոշակի տեղեկատվություն և սիրով կընդունենք յուրաքանչյուր դիտողություն և լրացուցիչ տեղեկություն լուսանկարներում պատկերված մարդկանց մասին։Հուսով ենք, որ այս ժողովածուն կազմելով և հրապարակելով մենք փոքրիկ ներդրում ենք բերում Ալեքսանդրապոլի հարուստ սակայն ոչ ամբողջովին հետազոտված և  լուսաբանված պատմությունում։

Այս ժողովածուն օգտակար կլինի ինչպես մեր քաղաքի պատմությամբ հետաքրքրված հյուրերի, այնպես էլ ուսանողների, մասնագետ պատմաբաների և ընդհանրապես ընթերցող լայն հասարակության համար։